Ադրբեջանական զինուժը գնդակոծել է «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը. վիրավորվել է հաղորդաշարի օպերատորը (տեսանյութ)
«Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության է ենթարկվել:
Ինչպես հայտնում է «Հորիզոն» լրատվականը` գնդակոծությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում:
Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: