Իրաքում սպանել են 100-ից ավելի ահաբեկչի
Իրաքի ռազմաօդային ուժերը սպանել են առնվազն 100 ահաբեկիչի Սիրիայի հետ սահմանին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ընդհանուր հաշվով ավիացիան 15 անգամ հարձակվել է ահաբեկիչների վրա: Կործանիչների նպատակակետն են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ռազմական գործարանները:
Ապրիլի 22-ից Իրաքը Անբար նահանգը մաքրելու գործողություններ է իրականացնում, որը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Այստես զինամթերքի պահեստներ կան, ճամբարներ և հակառակորդի հրամանատարական կետեր:
Մել այլ նահանգում՝ Դեյր էզ Զորում, Սիրիայի ռազմաօդային ուժերը մասսայական հարվածներ են հասցրել ահաբեկիչների օբյեկտներին: Նշվում է, որ այնտեղ ևս սպանվել են մեծ թվով ահաբեկիչներ: