Որքա՞ն է առաջարկել «Բարսելոնա»-ն Մեսսիին նոր պայմանագիր կնքելու համար
Կատալոնական «Բարսելոնա» ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել ակումբի առաջատար Լիոնել Մեսսիին: Աշխատանքային համաձայնագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ըստ այդ պայմանագրի կետերի՝ արգենտինացի ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի ընթացքում 30 միլիոն եվրո կվաստակի:
Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին խաղացել է բոլոր 49 խաղերում: Առաջատարն այդ 49 խաղերում 51 գոլի հեղինակ է դարձել: