«ԻՊ»-ի ահաբեկիչները ռուսական զենք են օգտագործում
«Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման մարտիկների մոտ հայտնաբերվել է ռուսական արտադրության էլեկտրոնիկայով և գիշերային տեսողության թիրախներով զենք: Այս մասին գրում է «Взгляд» թերթը:
Ահաբեկիչների մոտ ռուսական զենքի հայտնաբերման մասին հաղորդել են սիրիացի զինվորականները, ովքեր հետազոտել են սպանված ահաբեկիչների զենքերը: Թե ինչ եղանակով են նրանց մոտ այդ միջոցները հայտնվել, պարզ չէ:
Ահաբեկիչները նաև օգտագործում են մի շարք զենքեր, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներին են պատկանում: Մասնավորապես, նրանց մոտ հայտնաբերվել են ամերիկյան «Remington MSR» և ավստրիական «Steyr Mannlicher SSG 08» զենքեր: Ի դեպ, երկու երկրներից էլ գիշերային թիրախավորման զենքեր արտահանելն արգելված է; Ենթադրվում է, որ դրանք կարող էին ահաբեկիչների մոտ հայտնվել ինչ-որ երկրից, որտեղ դրանք պաշտոնապես են ուղարկվել: