Դիզվառելիքի և պարարտանյութերի չիրացված քանակության դիմաց բյուջեից վճարված գումարներ տարիներով չեն վերադարձվել
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «2013-2015թթ ընթացքում հողօգտագործողներին տրամադրված սուբսիդավորվող դիզվառելիքի և պարարտանյութերի չիրացված քանակության դիմաց բյուջեից վճարված հսկայական գումարներ տարիներով չեն վերադարձվել բյուջե: Այսինքն պետբյուջեից որպես սուբսիդիա հսկայական գումարներ են հատկացվել «Ֆլեշ», «Բերրիություն» ԱՄ և «Հրաշք այգի» ՍՊԸ-ներին, որոնք պետք է ավելի էժան գնով վառելիք և պարարտանյութեր տրամադրեին գյուղացիներին:
Դրանց մի զգալի մասը չի իրացվել, և գումարը պետք է վերադառնար բյուջե, սակայն դրանք մնացել են ՍՊԸ-ներին հաջորդ տարիներին ծրագիրը շարունակելու համար: Փաստորեն ՀՀ պետբյուջեից նշված ՍՊԸ-ները հսկայական՝ մի քանի միլիոն դոլարի անտոկոս շրջանառու միջոցներ են ստացել: Այդ ընկերությունները, ի դեպ, առանց մրցակիցների են դարձել սուբսիդավորման ծրագրի իրականացնողներ: Այս մասին հաշվետվություն կառավարության նիստին ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: