Ժամանակն է սկսելու քարոզարշավը
Զարուհի Փոստանջյանը կրկին իր տարերքի մեջ է: Իշխանություններին «չծառայող», խիստ «անկախ» քաղգործիչը օրերս հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն արդեն ընտրվել է ԱԺ պատգամավոր և նա քաղաքապետ չի դառնալու.:
Ախր ինչպե՞ս կարելի է արդեն 20 օր նույն երգը երգել: Քաղաքի խնդիրները թողած Փոստանջյանը օր ու գիշեր քննարկում է, թե ինչու է Փաշինյանը առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու:
Մեկը լինի հարցնի տիկինին, թե քեզ ի՞նչ՝ Փաշինյանն է առաջադրվել, թե Մարուքյանը: Ընտրություններին 20 օրից քիչ է մնացել ու կարծում եմ արդեն ժամանակն է մի քիչ էլ զբաղվել սեփական քարոզարշավով ու մտածել առանց այն էլ պլենդուսից ցածր վարկանիշի ու շանսերի մասին, հարգարժան գործընկեր:
Անուշիկ Աբգարյան. Ֆեյսբուք