ՀՀԿ-ում թեժ «ռազբորկաները» շարունակվում են. թիրախում Երևանն է. փողը ծախսել եք, ձայներ ինչո՞ւ չեք բերել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ ներսում ներկուսակցական թեժ «ռազբորկաները» շարունակվում են, մասնավորապես, հիմնականում քննարկվում է, թե քարոզարշավի համար թեկնածուներից ո՞վ որքան գումար է ստացել կուսակցական գանձարանից, որքան ձայն է խոստացել և որքան է բերել:
Ու քանի որ շատ դեպքում ծախսված փողը ավելի շատ է եղել, քան ստացված ձայները, հիմա ՀՀԿ-ականներից մեկ դրամի ճշգրտության հաշիվ են պահանջում: Հատկապես թեժ են «ռազբորկաները» Երևանում, քանի որ այստեղ նաեւ ավագանու ընտրություններ են, և որպեսզի այս ընտրություններում աննպատակ ու անիմաստ գումարներ չծախսվեն (գոնե կուսակցական գանձարանից) փորձում են հաշիվ տեսնել ու իրողությունները բացահայտել»:
Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: