Ֆրանսուա Օլանդը Փարիզում ծաղիկներ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ (լուսանկարներ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) Փարիզում: Այս մասին հայտնում է «Nouvelle d'Armenie»-ն:
Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ։
Արարողությունը, որը նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, անցնում է Կոմիտասի հուշարձանի մոտ՝ Կանադայի հրապարակում։