Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում՝ Ստամբուլում (տեսանյութ)
Ստամբուլի Թաքսիմի հրապարակին կից Թունելի շրջանում «Ապրիլի 24–ի հիշատակման պլատֆորմը» ապրիլի 24–ին երեկոյան 19։15–ին կազմակերպել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում։
«102 տարի եղավ։ Առերեսվեք» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցում են ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչներ, թուրք և քուրդ գործիչներ, Եվրոպայից ժամանած հյուրեր։