Սա պատմական արդյունք է. Լե Պեն
Ֆրանսիայի նախագահական մրցավազքի ֆավորիտ Մարին Լե Պենը մեկնաբանել է ընտրությունների առաջին փուլի արդյունքները թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «AFP»-ին:
«Այս արդյունքը պատմական է: Առաջին քայլն արված է»,- Լե Պենի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին թվիթթերյան իր էջում շնորհավորել է Լե Պենի մրցակից Էմանուել Մակրոնին երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ:
Ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն, սակայն լիովին վստահաբար կարելի է ասել, որ երկրորդ փուլ են անցնում Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: