«ԻՊ»-ի մայրաքաղաքը շրջափակման մեջ է
Սիրիական դեմոկրատական ուժերի ջոկատները հայտնել են Ռաքքա քաղաքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչչական խմբավորման ոչ պաշտոնական մայրաքաղաքը, շրջափակելու մասին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «ANF News»-ին:
Սիրիական ընդդիմությունը վերահսկողության տակ է վերցրել բոլոր ռազմավարական մայրուղիները, որոնք տանում են դեպի բնակավայր: Ինչպես նշել է դաշինքի մամուլի քարտուղար Շիհան Շեհ Էհմեդը, Իրաքի հետ կապը կտրվել է:
Ընդիմմության ջոկատները նաև ազատագրել են Դեյր-էզ-Զոր տանող ճանապարհը և վերահսկողության տակ են վերցրել Ռաքքայի արևելյան մասերը: Տաբկա (Էս-Սաուրա) քաղաքը վերցնելուն պես մատակարարման բոլոր կապերը կտրվել են: Հսկողության տակ են գտնվում նաև Ռաքքա-Տաբկա և Ռաքքա-Դամասկոս ճանապարհները:
Մամուլի քարտուղարը նշել է, որ քաղաքի ազատագրումն ահաբեկիչներից իրենց վերջնական նպատակն է: Գործողություններն արվում են ԱՄՆ-ի աջակցությամբ: