Ապրիլի 24-ին Երկիր մոլորակին կմոտենան թվով 5 երկնաքար
Ապրիլի 24-ին Երկիր մոլորակին կմոտենան թվով 5 երկնաքար:
Ամենախոշոր թվով երկու երկնաքարերը, որոնց տրամագիծը մոտ 350 մետր է, կանցնեն Երկիր մոլորակից 1.5-ից 2 մլն կմ հեռավորությամբ, իսկ առավել փոքր չափեր ունեցող երեք այլ մարմիններ առավել կմոտենան երկրին, ընդհուպ մինչև 700 հազար կմ:
Ինչպես հաղորդվում է, հինգ երկանաքարերից և ոչ մեկը պոտենցիալ վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար: Երկրին ամենամոտ գտնվող երկնաքարը Լուսնից մոտ երկու անգամ ավելի մեծ հեռավորությամբ կթռչի և չի հատի Երկիր-Լուսին ուղեծիրը: Այնուամենայնիվ աստղագետները երկնային մարմինների Երկրին նման մոտ գտնվելը դիտարկում են որպես սպառնալիք մեր մոլորակի համար: Երկնաքարերի «շքերթը» տեղի կունենա ապրիլի 24-ին:
Գրեթե մեկ ժամում դրանք հերթով կանցնեն Երկիր մոլորակի կողքով: Երկնաքարերից մեկն՝ ըստ հաշվարկների Երկրին կարող է սպառնալիք ներկայացնել արդեն 2029 թվականին: Այս անգամ այն կթռչի ընդամենը 36 հազար կմ հեռավորությամբ:
Արմեն Մխեյան. Ֆեյսբուք: