Ավտովթար՝ Երևան-Թալին ավտոճանապարհին. կան տուժածներ
Ապրիլի 22-ին, ժամը 21:33-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Թալին հատվածի 35-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 67 LS 780 (վարորդ՝ 1955 թ. ծնված Ա. Գ.) և «ՎԱԶ-21099» մակնիշի 34 OQ 430 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Գ.-ը և Ա. Պ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները «ՎԱԶ-21099» ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: