ՍԴ դիմելով՝ ՀԱԿ-ն օգնեց իշխանությանը
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը խիստ ձեռնտու է եղել Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող իշխանությանը:
Բանն այն է, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումի առկայությունը մանդատների բաժանումը, նոր խորհրդարանի ձևավորումն ու լիազորությունների ստանձնումը հետաձգվում է երկու շաբաթով: Այդ ընթացքում իշխանությունը Երևան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնարարել է աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տ. Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար»։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: