Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցին (լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:
37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին:
Այսօր` ապրիլի 18-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Էրֆուրտում:
Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):