Իրաքյան բանակը ստուգում է տեսանյութի իսկությունը
Իրաքյան բանակը հաստատում է տեսանյութը, որում զինված ուժերի համազգեստով անձինք գլխատել են 22 մարդ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին` հղում տալով Իրաքի զինված ուժերի մամուլի ծառայությանը:
Ըստ մամլո ծառայության, սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ մի խումբ զինվորական համազգեստով մարդիկ գլխատել են 22 մարդու:
«Հենց հիմա տեսանյութը վերլուծում ենք, ստուգում ենք նրա ճշմարտացիությունը, եթե այն հաստատվի, ապա անմիջապես հետաքննություն կսկսվի և միջոցներ կձեռնարկվեն համաձայն օրենքի դեմ հանցագործությունների»,-ասված է հայտարարության մեջ: