Նորվեգիայում ոստիկանության կողմից պայթյուն է կանխել
Նորվեգական ոստիկանությունը հաստատել է, որ Օսլոյում ավելի վաղ հայտնաբերված կասկածելի առարկան իրապես ռումբ է և հաջողությամբ վնասազերծված է: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ոստիկանության աշխատակիցները ենթադրյալ պայթուցիկ սարքավորման մասին ահազանգ են ստացել, որից հետո, գնահատելով տեղանքը, փակել են շրջակայքում եղած ռեստորաններն, ժամանցային վայրերը և տարհանել են մարդկանց:
Դրանից հետո պայթյունատեխնիկները տարհանել են պայթուցիկը անվտանգ վայր, որտեղ այն ոչնչացվել է: Արդյունքում ոչ ոք չի տուժել:
«Известия»-ի փոխանցմամբ՝ պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողը տեղում ձերբակալվել է: Վերջինիս պայուսակի մեջ հայտնաբերվել է 30х30 սմ չափերով ռումբ: Ձերբակալվածի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: