ԱՄՆ-ը պայմանավորվածություն ունի «ԻՊ» գրոհայինների հետ.Սիրիայի ԱԳՆ
Միգրանտների հարցերով Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ ալ-Մակդադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և «ԻՊ» գրոհայինների միջև կա անխոս համաձայնություն:Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ավելի վաղ՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «ԻՊ» զինյալները սիրիական ռազմական դիրքերի վրա հարձակումը սկսել են անմիջապես ԱՄՆ-ի՝ սիրիական օդային բազաների վրա հարձակումից հետո: