Իմանանք, թե ով է գնացել ազատ տնտեսական գոտի, դա իրականում առավելություն տալի՞ս է, թե՞ ոչ. վարչապետը՝ Սուրեն Կարայանին
Այսօր՝ մարտի 30-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին մի շարք հանձնարարականներ է տվել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՌՈԲՈՏԻՔՍ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը:
Ի պատասխան, վարչապետ Կարեն Կարեպետյանն ասել է. «Իմանանք, թե ով է գնացել ազատ տնտեսական գոտի, և դրանից ինչ է առաջացել, իրականում առավելություն տալի՞ս է, թե՞ ոչ...մի հատ դա հասկանանք»: