Համի զգացումը փոխանցվում է համացանցով
Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները տեխնոլոգիա են ստեղծել, որը թույլ է տալիս լիմոնադի համը փոխանցել համացանցի միջով էլեկտրական լարով լեզվի գրգռման օգնությամբ: Այս մասին գրում է «Популярная механика»-ն:
Սինգապուրցիների կողմից ստեղծված համակարգը թույլ է տալիս լիմոնադի համը համացանցով փոխանցել մի մարդուց մյուսին: Որպեսզի այդ ոչ հեշտ առաջադրանքը կատարեն, ուղարկող կողմն իսկական լիմոնադ է օգտագործում, որում «pH»-ի հաշվիչ է օգտագործվում խմիչքի թթվայնությունը չափելու համար, իսկ մյուս սարքը որոշում է գույնը: Ընդունող կողմը հատուկ տարա է օգտագործում՝ էլեկտրոդներով և լուսավորմամբ:
Դրա վրա սովորական ջուր է լցվում, սակայն բաժակն այնպիսի ձևով է կառուցված, որ համտեսելիս լեզուն դիպչում է էլեկտրոդներին, որոնք թթու համ են տալիս և փոխանցում են օրիգինալ լիմոնադի համը թույլ էլեկտրական իմպուլսներով: Ոչ մի կախարդանք, միայն գիտություն: Այս փորձն անց է կացվել արդեն 13 կամավորների հետ: