Նախօրեին զոհված 20-ամյա զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության մամուլի ծառայությունից:
Ինչպես արդեն հայտնել էինք` երեկ` մարտի 28-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: