Ադրբեջանում արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի, «Մեյդան» հեռուստաընկերության և «Ազատություն» թերթի կայքերը
Ադրբեջանում արգելափակվել են հանրահայտ «Ազատություն» ռադիոկայանի, «Մեյդան» հեռուստաընկերության և «Ազատություն» թերթի կայքերը: Այս մասին գրում է Contact.az-ը:
Դրանց արգելափակման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն, կարելի է ենթադրել, որ դա կապված է իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունների հետ, մասնավորապես՝ փոխնախագահի նշանակման: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, նշանակվել էր Ադրբեջանի փոխնախագահ:
Երկուշաբթի օրը՝ ժամը 15:00-ի մոտակայքում արդեն «Ազատություն» ռադիոկայանի կայքը փակ էր, սակայն այն հասանելի է միայն Ադրբեջանի տարածքում
Ադրբեջանի կապի նախարարությունը ևս մեկնաբանություններ չի հնչեցրել: