Անդրեի ու այլ երգիչների՝ ՀՀԿ-ի քարոզարշավին մասնակցելու մասին
Ես չեմ հասկանում՝ ինչի է Անդրեն, հանրապետականի քարոզներին մասնակցելուց (դե համերգներին երգելուց), անընդհատ խուսափում լրագրողներին պատասխան տալուց։
Այ ախպեր, եթե տղայավարի համաձայնվել ես երգես, տղայավարի հել կանգնի ու ասա, որ դու մենակ երգում ես ու չես քարոզում, ասա՝ լավ եմ անում, երգիչ եմ իմ գործն եմ անում, ասա՝ փող եմ աշխատում ու իմ համար կապ չունի ում համար եմ երգում ու սենց լիքը տղայավարի բաներ, թե չէ լրագրողներին արհամարհում ես, որ ի՞նչ անես: «Ռեինկարնացիայի» դուխը վերցրու ու խոսա)
Մեկ էլ չեմ հասկանում այն լրագրողներին, որոնք քարոզարշավին երգող երգիչներին ասում են. «Ինչի՞ եք քարոզ անում»:
Հարգելի լրագրողներ, շոուբիզնեսի աստղերը աչքի լույսը չեն, բայց իրանց ներկայությունը քարոզարշավին հավասարազոր է ձեր ներկայությանը ու օգուտն էլ նույն չափ է. երկուսդ էլ ձեր գործն եք անում ու երկուսդ էլ ուղղակի փող եք աշխատում ու երկուսդ էլ, եթե այլընտրանք ունենայիք, այդ բանը չէիք անի ու երկուսիդ էլ, եթե ուրիշները փող տային կհելնեիք իրանց համար երգեիք ու ռեպորտաժ սարքեիք։
Կարճ ասած՝ ուսպակոյծես. մի շաբաթ մնաց:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք