Ես կշարունակեմ պայքարել հանուն իմ երկրի. Մարին Լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը «Parisien» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ կշարունակի պայքարել իր երկրի համար, եթե նույնիսկ չանցնի ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ես կշարունակեմ պայքարել հանուն իմ երկրի։ Որտեղ կամ ինչ պաշտոնում՝ չգիտեմ»,- ասել է Լը Պենը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ եզրակացություն կանի նա, եթե չանցնի ընտրությունների երկրորդ փուլ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին։