Չինաստանում կհայտնվի «LADA Xray»-ի կրկնօրինակը
Չինաստանի ավտոշուկայում մոտ ժամանակներս կհայտնվի նոր «Landwind X2» մոդելը, որը շատ փորձագետների կարծիքով, «LADA Xray»-ի կրկնօրինակն է: Արտաքին մեծ նմանություն ունեն այս երկու մոդելները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հանրությանը մեքենան ցույց կտան Շանհայի ավտոսրահում, որը տեղի կունենա ապրիլին: Ընկերության մամուլի ծառայությունում հայտնել են, որ նոր «Landwind X2»-ի վաճառքը կմեկնարկի արդեն այս տարվա ամռանը: Մեքենան օրիգինալ ղեկ կունենա, որում հեղինակները ամենակարևոր ֆունկցիոնալ կոճակներն են տեղադրել:
Մեքենան նաև բարեկարգված մուլտիմեդիոն համակարգ է ստացել՝ 7-դյույմանոց սենսորային էկրանով: Բացի այդ, մեքենան մի շարք համակարգեր ունի՝ անվտանգության (4 բարձիկներով), օդափոխիչի և ստաբիլիազացիայի: Մոդելը կաշխատի բենզինով: