Իրականում Լոռու մարզում կա մոտ 3000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն. վարչապետ
Այսօր` ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, անդրադառնալով Լոռու մարզ այցելությանը` վարչապետը նշել է, որ այնտեղ բազմաթիվ հնարավորություններ կան նոր աշխատատեղեր ստեղծելու, հատկապես կանանց զբաղվածության խնդիրն ապահովելու համար: Կարեն Կարապետյանը հայտնել է, որ այդ հարցի վերաբերյալ հանձնարարական է տվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին:
Վարչապետը նշել է, որ Լոռու մարզում առկա է տեքստիլ արդյունաբերության զարգացման ներուժ, ինչի համար կառավարությունը պետք է աջակցի: «Իրականում այնտեղ կա մոտ 3000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն: Մարզում տղամարդիկ քիչ թե շատ զբաղված են, սակայն առկա է կանանց զբաղվածության խնդիր»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: