Վարչապետի հորդորը Վլադիմիր Գասպարյանին
Այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նշեց վերջին ժամանակներս ՃՈ-ի հասցեին հնչող բողոքների մասին:
«Պարո՛ն Գասպարյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հարցին, որ վերջին ժամանակներս Ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են»,-ասաց վարչապետը և հորդորեց Վլադիմիր Գասպարյանին ոլորտը վերցնել սեփական հսկողության ներքո: