Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանն ազատվել է պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը (նստավայրը՝ Մինսկ):