Պերուում ավելի քան 2000 մարդ մեկուսացվել է արտաքին աշխարհից` փլուզված կամրջի պատճառով
Պերուի Վիրու գավառն ամբողջությամբ մեկուսացվել է կամրջի փլուզման հետեւանքով: Պատճառը գետի հեղեղումն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով La Republica-ին:
Նշվում է, որ նահանգի ղեկավար Նեյ Գամես Էսպինոսան երկրի կառավարությունից օգնություն է խնդրել` քաղաքացիներին տարհանելու հարցում:
«Կամուրջը փլուզվել է, ինձ ուղղաթիռներ են անհրաժետ` մարդկանց փրկելու համար»,-հայտարարել է նա: