Ֆրանսիայի նախագահական ընտրություններին 11 թեկնածու կմասնակցի
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ երկրում նախագահական ընտրությություններին կմասնակցի 11 թեկնածու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին:
«Տասնմեկ թեկնածու է կարողացել հաղթահարել նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ 500 ստորագրությունների շեմը»,- ասել է նա:
Նշենք, որ ըստ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների անցկացման վարելակարգի՝ թեկնածուն պետք է իր օգտին ոչ քիչ, քան 55 ստորագրություն հավաքի ժողովրդական ընտրողների կողմից: