Անտոնիու Գուտերեշն աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ Արցախի հարցի խաղաղ կարգավորման հարցում
Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
Քննարկվեցին իրավիճակը Մերձավոր Արևելքում, փախստականների, միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրները: Այս համատեքստում Անտոնիու Գուտերեշը արժևորեց Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում՝ նշելով, որ դա օրինակելի է:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Անդրադարձ կատարվեց նախորդ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: