«Հաց բերող»-ի մահը սգում ենք բոլորս, սակայն անհասկանալի է քաղաքական ենթատեքստ տալը
«Հաց բերող»-ի` Արթուր Սարգսյանի վաղաժամ մահվան կապացությամբ բոլորս ենք ցավում` անկախ քաղաքական հայացքներից, այս կամ այն ուժին սատարելու կողմնորոշումներից:
Ինչ խոսք, Արթուրը մարդ է, հայ մարդ, իսկ ցանկացած հայ մարդու մահը ցավալի պետք է լինի յուրաքանչյուր հայի համար:
Երբեք չեմ հասկացել և չեմ էլ կարող հասկանալ այն մարդկանց, մարդ-կուսակցություններին, մարդ-դաշինքներին, ովքեր հայ մարդու մահը օգտագործում են օպերայի հարթակից 1-2 բոցաշունչ ելույթ ունենալու, չկողմնորոշված անձանցով ամբոխ կազմելու և այս ամենին քաղաքական ենթատեքստ տալու համար:
Ֆեյսբուքյան օգտատերերի ու ֆեյքերի մի ողջ մասսա մեղադրում էր ներկայիս իշխանություններին, սակայն մինչ այժմ չտեսա մի գրառում, որը ի ցույց կդներ, որ Արթուրը շատ քաջ գիտակցել է, թե ինչի է գնացել. գիտակցել է, որ հենց երկարօրյա հացադուլը կարող էր իրեն մահվան դուռը տանել:
Առաջարկում եմ վերջ տանք մարդատյացությանը, և հիշենք, որ հայրենական պատերազմի օրերին ռուսն ու գերմանացին նույն ջրհորից իրար ջուր էին տալիս:
Նարեկ Վարազդատյան. ֆեյսբուք: