Ֆրանսիայի վարժարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. տուժածներ կան
Ֆրանսիայի Գրաս քաղաքի վարժարաններից մեկում կրակ է բացվել, ինչի հետևանքով տուժածներ կան։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով France Press-ին:
BFM TV հեռուստաալիքի տվյալներով՝ զինված տղամարդը կրակել է վարժարանի տնօրենի ուղղությամբ, դեպքի հետ կապ ունի նաև մեկ այլ մարդ: Կասկածյալներից մեկը ձերբակալվել է, երկրորդին հաջողվել է փախուստի դիմել, այժմ վերջինիս որոնողական աշխատանքներն են տարվում:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում է ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը: