Արգենտինայում ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախագահի
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունեցել ուսուցիչների մասնակցությամբ բողոքի ակցիա: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Ruptly գործակալությանը:
Նշվում է, որ բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներըն հանդես են գալիս գալիս երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի աշխատավարձի վերին շեմի հաստատման ծրագրերի դեմ:
Ցույցի ժամանակ կարգի պահպանմանը հետևել է մոտ 2000 իրավապահ: Մանկավարժները շարասյուն էին կազմել Ազգային կոնգրեսի շենք տանող նախագահի ավտոշարասյան ճանապարհին:
Չնայած ակցիան խաղաղ բնույթ է կրել, սակայան, ի վերջո, հնարավոր չի եղել խուսափել ցուցարարների և ոստիկաների միջև բախումներից: