Մենք մի ժողովուրդ ենք՝ մեկ ճակատագրով. Թրամփն ամերիկացիներին միասնության կոչ է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օր ԱՄՆ Կոնգրեսում հանդես է եկել հայտարարությամբ և հայրենակիցներին միասնակության կոչ արել:
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Մենք մի ժողովուրդ ենք՝ մեկ ճակատագրով: Մեր երակներում մեկ արյուն է հոսում, բոլորիս մեկ Աստված է ստեղծել: Մեզ քաջություն է անհրաժեշտ՝ մեր սրտերը պարուրող երազանքները կիսելու համար»,-ասել է Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին խնդրել միանալ իրեն և անել այն, ինչը երկրին միայն հաջողություն կբերի: