Տրանսպորտի նախարարը՝ Վրաստան կատարելիք այցի և սպասվող քննարկումների մասին (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Վրաստան կատարելիք այցից դրական ակնկալիքներ ունեն և պնդեց, որ, բնականաբար, կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը:
Ինչ վերաբերում է ռուսական և վրացական կողմերից հարցի վերաբերյալ հայտարարություններին, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերություններ են, շատ նուրբ հարաբերություններ են, որոնց մասին հիմա շատ բարձրաձայնելը երևի ավելորդ կլինի։ Հայաստանը միայն կարող է ինչ-որ ձևով աջակցել դրանց»։
Մանրամասները՝ տեսանյութում: