Կիևում ազգայնականների կողմից կազմակերպված քայլերթ է սկսվել
Չորեքշաբթի առավոտյան մի շարք ազգայնական շարժումների կողմից կազմակերպված քայլերթ է սկսել Կիևի կենտրոնում:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Ինչպես հայտնում է Interfax-ի լրագրողը` ձևավորվել է շարժման մասնակիցների երկու խումբ:Քայլերթի մասնակիցները, հիմնականում երիտասարդներ են, ձեռքներին բռնած ունեն ազգայնամոլական շարժումների և կուսակցությունների դրոշներ ու պաստառներ, որոնք իրենք ներկայացնում են:
Ակտիվիստները պատրաստվում են նախագահին և նրա աշխատակազմին մի շարք պահանջներ ներկայացնել, որոնցից են պայքարը կոռուպցիայի դեմ, Դոնբասսի` Կիևի ենթակայության տակ չգտնվող տարածքների վաճառքը, ինչպես նաև Դոնբասի առանձին կարգավիճակի ճանաչումից հրաժարվելը:
Քաղաքի կենտրոնում այս պահին իրավիճակը հանգիստ է: