Օսկանյան-Թևանյան վեճ, այնուամենայնիվ, եղել է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Օսկանյան-Թևանյան վեճ եղել է, սակայն ոչ այնքան բուռն, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները, ընդհանրապես, վերջին շրջանում թե համամասնական ցուցակի, թե այլ խնդիրների հետ կապված՝ մեզանում իսկապես բանավեճեր եղել են, անգամ` դրանից էլ թեժ, բայց երբեք բանը չէր կարող հասնել ծեծի կամ ապտակի»,- տեղեկացրեց «Համախմբման» անդամը:
Խնդիրն առնչվե՞լ է Վահե Հովհաննիսյանին: «Ոչ, Վահեն ի սկզբանե հրաժարվել է ցուցակում ներգրավվել»: Ըստ մեր զրուցակցի` Գագիկ Ծառուկյանը Վահե Հովհաննիսյանին հրավիրել է իր ցուցակ` պատվավոր տեղ զբաղեցնելու, նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ինքը «Համախմբում» կուսակցության հիմնադիրներից է, չի կարող իր թիմը լքել, սակայն նպատակահարմար չի գտել պատգամավոր դառնալ նաև «Համախմբումից»»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: