Նիդերլանդների ներքին խորհրդարանական պալատը աջակցել է կանեփ աճեցնելու որոշմանը
Նիդերլանդների ներքին խորդրդարանական պալատը որոշում է կայացրել աջակցել երկրում կանեփի աճեցումը թույլատրող օրինագիծը:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն` հղում տալով Associated Press-ին:
Սակայն որպեսզի օրինագիծն ընդունվի այն նաև պետք է վավերացնի բարձրագույն ատյանը` սենատը:Ներկայումս Նիդերլանդներում, այսպես կոչված «Coffee shop»-երում կարելի է գնել որոշակի քանակով մարիխուանա, սակայն մարիխուանա աճեցնել և վաճառելը դեռևս արգելված է:
Ինչպես հիշեցնում է BBC-ն ` «Coffee shop»-երը մարիխուանա ձեռք են բերում սև շուկայից:Նշվում է, որ դժվար է ասել` արդյոք սենատը կողմ կքվեարկի կանեփի աճեցումը օրինականացնող օրինագծին, թե` ոչ: