Բաքվի «սև ցուցակներն» անարդյունավետ են. Էդուարդ Շարմազանով
Արցախի հանրապետություն այցելած անձանցով Ադրբեջանի կողմից «սև ցուցակներ» կազմելու ջանքերն անարդյունավետ են: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀ իշխող հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի՝ Ստեփանակերտում կատարած հայտարարությանը:
Բաքուն 2013 թ.-ից «սև ցուցակներ» է կազմում այն արտասահմանցիներից, ովքեր առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության այցելել են Արցախի հանրապետություն, և պարբերաբար թարմացնում է դրանք: Ցանկերում ներառված մարդկանց մուտքն Ադրբեջան արգելվում է:
Շարմազանովը նշել է, որ Արցախում անցկացված հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային բազմաթիվ դիտորդների ներկայությունը վկայում է Ադրբեջանի «սև ցուցակների» անարդյունավության մասին: