Բժիշկները Կիմ Չեն Նամի մարմնում վնասվածքների հետքեր չեն հայտնաբերել
Բժիշկները փետրվարի 14-ին Կուալա Լոււմպուրում սպանված Կիմ Չեն Նամի մարմնի վրա չեն հայտնաբերել սրտի կաթվածի նշաններ, ծակածի կամ այլ վնասվածքների հետքեր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Մալայզիայի առողջապահության նախարար Նուր Հիշամ Աբդալլան կոնֆերանսի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ սպանվածի մահվան վերջնական պատճառները կարող են հայտարարվել միայն լաբորատոր վերջնական թեստերից հետո:
Նշենք, որ փետրվարի 14-ին հարավկորեական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մալայզիայի Լուլա Լումպուր քաղաքի օդանավակայանում սպանվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբայր Կիմ Չեն Նամը: