ԵՀ-ի ստորաբաժանմանը մտահոգում է «Windows 10»-ի գաղտնիության կարգավորումը
Եվրահանձնաժողովի «Article 29 Working Party» ստորաբաժանումը (զբաղվում է քաղաքացիների մասնավոր կյանքի իրավունքի պաշտպանությամբ) հայտարարել է, որ «դեռևս մտահոգված» է «Windows 10»-ի օպերացիոն համակարգի գաղտնիության կարգավորմամբ, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը հայտարարել է փոփոխությունների մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ ստորաբաժանումը հարցում է անցկացրել ընկերության կողմից, որոնք տարբեր բնույթի են եղել:
«Նույնիսկ հաշվի առնելով առաջարկվող «Windows 10»-ի փոփոխությունները, աշխատանքային խումբը, ինչպես նախկինում, հիմա ևս մտահոգված է օգտատերերի անհատական տվյալների պաշտպանության մակարդակով»,-ասվում է «Article 29 Working Party»-ի հաղորդագրությունում: