Ընտրակաշառքը հերթական դատարկ դիսկուրսն է
Ընտրակաշառքը հերթական դատարկ դիսկուրսն է: Չեմ հասկանում ոնց են մարդիկ տարիներ շարունակ համառորեն հրաժարվում գլուխը ավազից հանել: Ստուգման մի շատ պարզ ձև կա: Գործ տվողին՝ պարգև տվեք: Յուրաքանչյուր փաստավորված գործի համար 100,000 դրամ պարգևավճար:
Եթե խնդիրը իրոք փողի մեջ լինի, ապա բազմամիլիոնանոց «կաշառակերներից» գոնե մի քանիսը պիտի որ առաջ գան: Իսկ եթե նման դեպքեր չլինեն, գոնե ձեններդ կկտրեք: Չէ՞: Թեպետ դժվար:
Ախր «կաշառքով» քվեարկելը զուտ ենթագիտակցական, երբեմն էլ շատ գիտակցված, բողոքի ձև է: Մարդ, ով ընտրության գնալու իմաստը չի տեսնում, գնում է՝ փող վերցնելով դրա դիմաց: Փող չտան, նա ընդդիմություն չի ընտրի:
Պարզապես չի մասնակցի: Չի մասնակցի համ էլ, որովհետև ընդդիմադիր դաշտը անպիտան է, դատարկախոս, սուտասան և անսկզբունքային: Իսկ անպիտան, դատարկախոս, սուտասան և անսկզբունքային է, որովհետև ծրագիր չունի: Իսկ ծրագիր չունի, որովհետև, այս ամենին գումարած, նաև տգետ է:Հարցը փողը չէ...:
Արթուր Դանիելյան. ֆեյսբուք: