Գագիկ Բեգլարյանն անձամբ է զբաղվում եղբոր PR-ով
«Չորրորդ իշխանությունը» գրում է․ «Մեր տեղեկություններով, այս օրերին նախկին քաղաքապետ, ոչ հեռու անցյալում կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ Չոռնին, լծված է հարազատ եղբորը պատգամավոր դարձնելու «սուրբ» գործին:
Մինչ նրա եղբայրը՝ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանը, նախընտրական գործընթացներից երջանիկ անտեղյակության մեջ է, Չոռնի Գագոն զբաղված է եղբոր համար էլիտար և բարեկարգ շենքերում նախընտրական շտաբեր բացելու գործով: Նա անձամբ է պատասխանում եղբոր հեռախոսազանգերին, ավելին, պատասխանում է անգամ լրագրողների հարցերին՝ հարկ եղած դեպքում հրավիրելով իր հետ հանդիպման»:
Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: