Կրկին առանց հագուստի. Ռոնալդուն հերթական անգամ մերկացել է ներքնազգեստի գովազդի համար (լուսանկարներ 16+)
Կրիշտիանու Ռոնալդուն կարծես սովորական ֆուտբոլ խաղալուց ավելի շատ սիրում է դա անել առանց հագուստի: Կարելի է օրինակի համար հիշել հենց «Armani»-ի համար արված նկարահանումները, որի ժամանակ էլ, ի դեպ, նա ծանոթացավ Իրինա Շեյքի հետ: Այս մասին գրում է Peopletalk.ru-ն:
Եվ ահա, նա կրկին հայտնվել է ընկերության ներքնազգեստի գովազդում: Այս անգամ ֆուտբոլիստը նկարահանվել է նյույորքցի դիզայներ Richard Chai-ի նոր հավաքածուի համար:
Լուսանկարներում ոչ մի ավելորդ բան չկա. միայն Ռոնալդուի մկանները, նրա շլացնող ժպիտը և ամենատարբեր գույների վարտիքներ, նաև հետին պլանում արմավենիներ:
Ինքը՝ Կրիշտիանուն, կարծում է, որ սա նրա մասնակցությամբ ամենահամեսը գովազդային արշավն է. «Մարդիկ սովորել են ինձ տեսնել համարձակ կերպարներով, ես համաձայնեցի այս նկարահանումներին մասնակցել, որպեսզի ցույց տամ իմ հանգիստ և թույլ կողմը»,- նշել է նա: