«Bugatti Chiron»-ը 400 կմ/ժամ արագությունը զարգացրել է ընդամենը 1 րոպեում (լուսանկարներ)
«Bugatti Chiron» հիպերքարը, որը ֆրանսիական ապրանքանիշի լեգենդար «Veyron» մոդելի իրավահաջորդն է, կարողացել է 402 կմ/ժամ արագությունը զարգացնել և միանգամից կանգ առնել մեկ րոպեից էլ կարճ ժամանակահատվածում:
Այս մասին գրում է Motor.ru-ն՝ հղում տալով ընկերության ղեկավարությունից տեղեկությունն ստացած լրագրողի Twitter-ի էջում զետեղված գրառմանը:
Նշվում է, որ առաջատար մոդելի գրանցած մոտավոր ցուցանիշը ռեկորդային է: