Բիլանը զայրացրել է օգտատերերին՝ ոչնչացնելով իր «iPhone»-ը (լուսանկար)
Հայտնին ռուս երգիչ Դիմա Բիլանը Instagram-ի իր էջում հրապարակել է իր ոչնչացված «iPhone»-ի լուսանկարը: Երգիչը հայտնել է, որ առհավետ որոշել է հրաժարվել «Apple»-ի սմարթֆոններից և անցնել «Android»-ի: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
Բիլանը նշել է, որ նախատեսում է անցնել «Android» կառավարման սմարթֆոնների, որը կլինի «նոր անուն հեռախոսների շուկայում»: Դատելով այս ամենից՝ երգիչը մասնակցություն ունի հեռախոս արտադրող ընկերություններից մեկի գովազդային քարոզարշավում:
Բիլանի ինստագրամյան էջին հետևում է ավելի քան 1.6 միլիոն մարդ: «iPhone»-ը ոչնչացնելու գրառումը հավաքել է 720 մեկնաբանություն: Համացանցի որոշ օգտատերեր զարյացրել են տեխնիկայի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, իսկ որոշ օգտատերեր գովել են երգչի արարքը:
«Ավելի լավ է՝ ինձ տայիր»,- գրել է օգտատերերից մեկը: