Աֆրիկայում «երեքգլխանի» ընձուղտ է հայտնվել կադրում (լուսանկար)
Զամբիայում արված լուսանկարը իլյուզիա է ստեղծում, թե լուսանկարում ոչ թե երեք, այլ մեկ երեքգլխանի կենդանի է: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Լուսանկարն արվել է իսպանացի լուսանկարիչ Հավիեր Օրտեգոյի կողմից Զամբիայի «South Luangwa» ազգային պարկ այցի ժամանակ:
Նրան հաջողվել է լուսանկարել երեք ընձուղտներին այն պահին, երբ նրանցից մեկը կանգնած է երկուսի առջև: Եվ բոլոր երեք կենդանիներն իրենց վիզն այնպես են պահել, որ ստեղծվել է երեքգլխանի կենդանու տպավորություն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ընձուղտների կաթն ավելի օգտակար է, քան կովերինը, սակայն ոչ քո չգիտի, թե ինչպես կթել նրանց: