Մի քանի օրից Կիևում պատերազմ է սպասվում. Ժիրինովսկու հերթական սկանդալային հայտարարությունը
Մայդանում 2014 թվականին մահացածների հիշատակին նվիրված միջոցառումները կարող են դառնալ Կիևում նոր քաղաքացիական պատերազմի սկիզբը: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատների կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Երեկո» թոք-շոուի ժամանակ: Այս մասին գրում է «Свободная пресса»-ն:
«Կիևը նոր հեղափոխության ծայրին է կանգնած լինելու փետրվարի 20-ին: Պետք է առաջ նայել, իսկ առջևում պատերազմն է Կիևում, և չենք խառնվելու: Եվ ամեն ինչ պետք է հանգիստ լինի: Բժշկական միջոցներով օգնե՞լ: Գուցե նաև նույնիսկ օգնենք»,- հայտնել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ մի շարք հասարակական կազմակերպություններ մտադիր են փետրվարի 20-ին Ուկրաինայում բողոքի ցույցեր անցկացնել: Միջոցառումների ընդհանուր թիվը հասնում է 18-ի: