Հարձակման են ենթարկվել թմրաբարոն «Գաճաճ»-ի որդիները
ԱՄՆ-ին արտահանձնված մեքսիկացի թմրաբարոն, «Սինաոլա» թմրակարտելի ղեկավար, «Գաճաճ» մականունով Խոակին Գուսման Լոերայի որդիները հայտարարել են, որ հարձակման են ենթարկվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ որդիներն իրենց վրա հարձակվելու մեջ մեղադրում են թմրակարտելի անդամներին: Նրանք նամակ են ուղարկել լրագրող Սիրո Գոմես Լայվային, ով իր հերթին հայտարարել է, որ ստացել է նամակ «Գաճաճ»-ի որդիներից, որում ասվում է, որ շաբաթ օրը նրանք հարձակման են ենթարկվել:
Նրանց փաստաբանը ևս հաստատել է, որ նամակն ուղարկվել է լրագրողին: